Արտաքին 5 տարի առաջ - 20:49 02-10-2021

Լեհաստանում մայրը խեղդամահ է արել իր երեք երեխաներին

Լեհաստանի Լյուբլին քաղաքում մի կին խեղդամահ է արել իր երեք փոքր երեխաներին: Այս մասին հայտնում է Wiadomosci.wp.pl-ը:

Հաղորդվում է, որ ութ ամսական եւ երկու տարեկան աղջիկների եւ չորս տարեկան տղայի մարմինները այցելության ժամանակ հայտնաբերել է տատիկը: Երեխաները պառկած էին մահճակալին՝ առանց կյանքի նշաններ ցույց տալու:

Իրավապահ մարմինների աշխատակիցները բերման են ենթարկել երեխաների մորը, որը խոստովանել է սպանությունները: Տեղական ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն՝ կինը 26 տարեկան է և նախկինում թմրանյութերի հետ կապված խնդիրներ ուներ: Նա ձերբակալվել է և ուղարկվել հոգեբուժարան:

Կասկածյալը հարցաքննվել է, որից հետո նրան մեղադրանք է առաջադրվել: Յուրաքանչյուր սպանության համար նրան սպառնում է 8 տարուց մինչև ցմահ ազատազրկում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լվովի մարզի Ստարոսամբորսկի շրջանում մի կին սպանել է իր դուստրերին եւ ինքնասպան եղել:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը