Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 11:42 28-09-2021

Կենսաբանը հայտարարել է, որ COVID-19-ը կյանքը կրճատում է 10 տարով

ՌԴ գիտությունների ակադեմիայի բժշկագենետիկական հետազոտությունների կենտրոնի ֆունկցիոնալ գենոմիկայի լաբորատորիայի գլխավոր գիտաշխատող Անչա Բարանովան «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է, որ կորոնավիրուսային վարակը կյանքի միջին տևողությունը կրճատում է 10 տարով:

«Այժմ (կորոնավիրուսային համավարակի զարգացման) հիմնական սցենարն այսպիսին է. պատվաստանյութն ինչ-որ կերպ ազդում է, վիրուսը նույնպես ինչ-որ կերպ մուտացիայի է ենթարկվում: Բոլորը սպասում են: Մարդկությունը կամաց-կամաց համակերպվում է այն մտքի հետ, որ կյանքի միջին տևողությունը նվազում է տաս տարով»,- ասել է Բարանովան:

Նա նշել է, որ COVID-19-ը առաջին հերթին վտանգավոր է տարեցների համար, որոնք առանց այն էլ տառապում են բազմաթիվ հիվանդություններով. «նոր բնական թշնամի է հայտնվել, որն աստիճանաբար կրծում է մեզ»:

Մասնագետը հավելել է, որ միայն SARS-CoV-2-ի մուտացիան կհանգեցնի վիրուսի թուլացմանը: Բացի այդ, համավարակը բնական ընտրության է հանգեցնում մարդկային պոպուլյացիայում:

Ամենից շատ դիտված

20:00 ՊԵԿ պաշտոնյան 46.7 միլիոն դրամ կորցնելու եզրին է
21:54 Մեր երեխեքի արածը ուրացան, ամեն ինչ ջնջեցին ու արժեզրկեցին․ զոհվածի մայր
23:23 Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներից. Լավրով
19:15 Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ Ալավերդիում Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
22:54 Լակոտապետություն չի, որ քնեն, հելնեն, մարդկանց դուրս շպրտեն. Մեսրոպ Մանուկյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
23:37 Արհեստածին Ադրբեջանում վերջին տարիների համար աննախադեպ իրավիճակ է. իրանագետ
09:30 Բուդկի պաշտպան անվանող թաղապետը եղել է «բինտի պաշտպան»
19:04 Ամուլսարը՝ որպես Հայաստանի պղծման մոդել․ Լևոն Զուրաբյան
18:51 ՀԿ-ների հայտարարությունը՝ Ամուլսարի հանքավայրի շահագործման և Հայաստանի միջազգային պարտավորությունների մասին
20:17 Սյունիքում 72-ամյա տղամարդը եռակցման աշխատանքներ կատարելիս ընկել է պատշգամբից և մահացել