Ավելին 5 տարի առաջ - 19:27 20-07-2021

Յուղոտ ձկից հրաժարումը կյանքն ավելի է կրճատում, քան ծխախոտը․ Գիտնականներ

Սննդակարգում օմեգա-3-ի պակասը կյանքն ավելի է կրճատում, քան ծխելը, պարզել են Կանադայի Գուելֆի համալսարանի մասնագետները: Մանրամասները նրանք ներկայացրել են American Journal of Clinical Nutrition ամսագրի հոդվածում:

Օմեգա-3 ինդեքսը՝ ճարպաթթուների հավասարակշռությունն արտացոլող ցուցանիշը, այն մարկերներից մեկն է, որը թույլ է տալիս գնահատել սրտանոթային հիվանդությունների զարգացման և դրանցից մահվան ռիսկերը: Համեմատելով տարբեր գործոնների ազդեցությունը, հետազոտողները պարզել են, որ օմեգա-3-ի պակասը կարող է ավելի շատ կրճատել կյանքը, քան ծխելը. եթե ծխելը կրճատում է կյանքի տևողությունը մոտ չորս տարով, ապա չհագեցած ճարպաթթուների պակասը`մոտ հինգ տարով:

Օմեգա-3-ը օգտակար է սրտի համար և կանխում է թրոմբների առաջացումը, բացատրում են աշխատանքի հեղինակները: Մասնավորապես, Ճապոնիայում, որտեղ Omega-3 միջին ինդեքսը գերազանցում է 8% -ը, կյանքի տևողությունը մոտ հինգ տարիով ավելի է, քան Միացյալ Նահանգներում, որտեղ այն կազմում է 5%:

Օմեգա-3-ի պակասը լրացնելու համար անհրաժեշտ է սննդակարգում ավելացնել յուղոտ ձկների մասնաբաժինը` սաղմոն, սկումբրիա: Առողջ մարդու համար շաբաթական երկու բաժին ձուկը բավական է:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է