Ներքին 5 տարի առաջ - 20:22 23-09-2021

Տրանսպորտային միջոցներում գազաբալոննեի տեղադրման գործընթացը խստացվում է

Հայաստանում տրանսպորտային միջոցներում գազաբալոնների տեղադրման գործընթացը խստացվում է: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ՀՀ կառավարությանը ներկայացրել է նախագիծ, որը ենթադրում է մի շարք փոփոխություններ գազաբալոնների տեղադրման ոլորտում:

Այսօր հրավիրված ասուլիսում ՀՀ ՏԿԵ նախարարության Լիցենզավորման և թույլտվությունների բաժնի պետ Արայիկ Ստեփանյանը նշեց, որ նախ գազաբալոններ տեղադրող կազմակերպությունները բերվելու են լիցենզավորման դաշտ և խստացվելու են լիցենզավորման պահանջները: Մասնավորապես, ոլորտում գործող կազմակերպությունների համար սահմանվելու են արտադրական բազաների կահավորման, արտադրական բազաներում իրականացվող աշխատանքների, բանվորական ու ինժեներատեխնիկական անձնակազմին վերաբերող միասնական պահանջներ:

«Օրենսդրական նոր փոփոխություններով նախատեսվում է նաև ստեղծել ավտոմոբիլներում տեղադրված գազաբալոնների վերաբերյալ էլեկտրոնային շտեմարան: Լիցենզավորված կազմակերպությունները շտեմարանում մուտքագրելու են ինչպես գազաբալոնի տեղադրման հետ կապված, այնպես էլ դրանց հերթական վկայագրման, այսինքն՝ ստուգման, ժամկետների վերաբերյալ տվյալները»,-ասաց Արայիկ Ստեփանյանը:

Այդ էլեկտրոնային շտեմարանին հասանելիություն են ունենալու ինչպես համապատասխան պետական գերատեսչություններն, այնպես էլ գազալցման կայանները: Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է, որ գազալցակայնները պետք է ունենան համապատասխան կահավորում, որպեսզի կարողանան տեղում նույնականացնել ավտոմեքենաների գազաբալոնների ինչպես տեղադրման, այնպես էլ պարբերաբար ստուգման տվյալները: Եթե ավտոմեքենայի գազաբալոնի տվյալները չկան շտեմարանում, ապա գազալցակայանն իրավունք չունի կատարել լիցքավորում:

«Ասեմ, որ հաջորդ տարի՝ փետրվար ամսից, ուժի մեջ են մտնելու վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնք սահմանում են տուգանքներ ինչպես լիցենզավորված կազմակերպությունների, այնպես էլ գազալցակայանների կողմից կատարվող խախտումների դեպքում: Տուգանքները նվազագույն աշխատավարձի 200-ապատիկից 300-ապատիկի չափով են»,-ասաց նախարարության ներկայացուցիչը:

Արայիկ Ստեփանյանի խոսքով՝ այսպիսի օրենսդրական փոփոխություններով փորձում են հասնել նրան, որ նախ շրջանառությունից դուրս գան բոլոր այն գազաբալոնները, որոնք գործածության համար պիտանելի չեն, ինչպես նաև գազաբալոնների պարբերական վկայագրմամբ հնարավորինս նվազեցնեն պայթյունների ռիսկերը:

«Գազալցակայաններում և լիցենզավորված կազմակերպություններում հսկողություն իրականացնելու է համապատասխան տեսչական մարմինը: Լիցենզավորված կազմակերպությունները պատասխանատվության կենթարկվեն տվյալները կեղծելու պարագայում, գազալցակայաններն էլ կտուգանվեն, եթե առանց գազաբալոնի տվյալները նույնականացնելու՝ կատարեն լիցքավորում»,-ասաց նա

Այս փոփոխությունները մյուս կողմից կնպաստեն, որ վարորդներն այլևս ավտոմեքենայում գազաբալոնի տեղադրումը չանեն ծանոթի, բարեկամի մոտ՝ առանց օրենքով սահմանված պահանջները պահպանելու:

«Ինչ իմաստ կունենա գազաբալոնը տեղադրել չլիցենզավորված կազմակերպության մոտ, եթե այդ գազաբալոնը չի լիցքավորվելու գազալցակայններում»,-հավելեց նախարարության ներկայացուցիչը:

Նախարարության կողմից առաջարկվող փոփոխությունների նախագիծը ներկայում կառավարությունում է: Նախատեսվում է այն ընդունել մինչև տարեվերջ:

Ամենից շատ դիտված

17:35 2 տարի աշխատակիցներից ամիսը 50 հազար դրամ է պահանջել․ Բյուրակնի դպրոցի նախկին տնօրենը կալանավորվել է
13:40 Կրկին զոհ՝ բանակում. հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով
22:40 Մանրամասներ՝ հրшզենային վնшսվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
22:09 «Գյումրու օր» միջոցառումը կկազմակերպվի Սամվել Կարապետյանի միջոցներով, ՔՊ-ականները վրդովված են
18:50 ՌԴ ՊՆ․ Ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզի երկու բնակավայրերի նկատմամբ
17:41 Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է գլորվելով է ձորը. կա 1 զոհ, 3 վիրավոր
16:00 Փողի մոլուցքը խեղել է մեր ինքնությունը․ թանգարան բաց երկնքի տա՞կ, թե՞ կորսված դիմագիծ
21:50 Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև` կնոջս բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
08:48 Օգոստոսին Ուկրաինայի օդային հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 20 ռուս սպա
15:35 8 կին բնապահպաններ միավորվել են՝ Հայաստանի էկոլոգիական ցավերը COP17-ի օրակարգ բերելու համար