Արտաքին 5 տարի առաջ - 14:47 17-09-2021

«Ռոսսելխոզնադզոր»-ին անհանգստացնում են Վրաստանից պարենամթերքի մատակարարման խախտումները

«Ռոսսելխոզնադզոր»-ը հայտարարել է, որ իրենք անհանգստացած են Վրաստանից Ռուսաստան ներմուծվող բուսական արտադրանքի մեջ կարանտինային օբյեկտների հայտնաբերման հաճախականությամբ:

«Առաջին անգամ Ռուսաստանի Դաշնության տարածք ներմուծվող վրացական ապրանքներում հայտնաբերվել է վտանգավոր կարանտինային հիվանդության գորշ մոնիլիոզային փտումից հարուցիչը (Monilinia fructicola): Երեք դեպքում վնասվածքի ախտանշաններ են հայտնաբերվել նեկտարիններում, մեկում՝ դեղձերի մեջ»,- ասվում է ռուսական գերատեսչության հաղորդագրության մեջ:

Մոսկվան նշում է, որ հայտնաբերված բոլոր փաստերի վերաբերյալ ծանուցումներն ուղարկվել են Վրաստանի Պարենի ազգային գործակալությանը: Սեպտեմբերի 16-ին «Ռոսսելխոզնադզոր»-ը տեսակոնֆերանսի միջոցով բանակցություններ է վարել վրացական գերատեսչության ներկայացուցիչների հետ:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը

Ձեզ գուցե հետաքրքրի