Ավելին 5 տարի առաջ - 19:59 31-08-2021

Ֆինլանդիայի նախկին արտգործնախարարը պատմել է Լավրովի հետ իր հանդիպումների ժամանակ տեղի ունեցած հետաքրքիր միջադեպերի մասին

Ֆինլանդիայի նախկին արտգործնախարար Տիմո Սոյնին իր հուշերում պատմել է իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ մի հանդիպման մասին: Ինչպես հաղորդում է Iltalehti-ն, 2017 -ին, Հայկո կալվածքում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ, Ռուսաստանի արտգործնախարարն իրեն անակնկալի է բերել՝ հարցնելով Հաուտանիեմիում ռուս զինվորների գերեզմանների մասին: Սոյնին գրում է, որ ինքը չգիտեր պատասխանը, սակայն նրան օգնել է իր գործընկեր Մայմո Հենրիկսոնի երկտողը՝ ճիշտ փաստարկներով:

Դիվանագետը նկարագրում է մեկ այլ միջադեպ. Ալյասկայում Արկտիկական խորհրդի գագաթնաժողովում աշխատանքային նախաճաշի ժամանակ Սոյնին Լավրովին հարցրել է, թե ինչպես է քնել: Ռուս նախարարը հեգնանքով պատասխանել է. «Տիմո, ես միայնակ եմ քնել»:

Իսկ ընդմիջման ժամանակ ֆին դիվանագետն իր ռուս գործընկերոջը հրավիրել է մաքուր օդ շնչելու, և Լավրովը սկսել է ծխել պատշգամբում, այնուհետև մատնանշել է Ֆինլանդիայի ԱԳՆ աշխատակցին, որը զբոսնում էր ափով:

«Տես, քո ափով ռուս լրտես է զբոսնում», - կատակել է Լավրովը՝ դիմելով Սոյնիին:

Ամենից շատ դիտված

12:23 Գագիկ Ծառուկյանը՝ տնտեսական խնդիրների մասին․ «Տնտեսությունը չի լինում արևմտամետ կամ ռուսամետ»
18:00 Հայկ Սարգսյանի ընտանիքը կարգավորում է թղթերը
07:17 Շեֆի «հա»-ին ո՞վ կարա չէ ասի. Սյունեցի պատգամավորները տեղները չենք գտնում. «Իրավունք»
14:30 Ամեն ինչ կոտրվում է խեղճ քաղաքացու գլխին, ո՞վ հետ կտա նրա փողը
16:50 Ինչպես կարմիր գծերի 2․1 մլրդ-ը բաշխեցին իրենց մեջ, այնպես էլ խցանումների հարցը կլուծեն
21:00 «Սարսափելի» առավոտներ. ինչու է ուշանում Երևանի մետրոյի վագոնների համալրումը
11:21 ՌԴ ՊՆ-ն հայտնել է Կիևի և Խարկովի մարզերի էներգետիկ օբյեկտներին հասցված հարվածների մասին
15:40 Գյումրիում հետիոտնին վրաերթի ենթարկած թուրք վարորդը ձերբակալվել է․ ՔԿ
11:13 «Երևան Մարաթոնի» պատճառով հոկտեմբերի 17-ին և 18-ին մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի
13:55 Թուփաքի սպանության գործով Դուեյն Դեյվիսը դատապարտվել է 40 տարվա ազատազրկման

Ձեզ գուցե հետաքրքրի