Արտաքին 5 տարի առաջ - 19:44 22-08-2021

«Ստիպված եմ հիշեցնել, որ ՊՆ ղեկավարը չէ». Պուտինը՝ Լավրովի ռազմատենչության մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, խոսելով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի վարած քաղաքականության մասին, ընդգծել է, որ գերատեսչության ղեկավարությունն ակտիվ հարձակողական դիրք է գրավում: «Երբեմն ես նույնիսկ ստիպված եմ նրան հիշեցնել, որ նա ոչ թե պաշտպանության նախարար է, այլ արտաքին գործերի»,- ասել է Պուտինը: Ռուսական դիվանագիտության ներուժն իրացվում է և աշխատում է շատ պրագմատիկ՝ միշտ բխելով երկրի շահերից, ընդգծել է Պուտինը:

Նա հիշեցրել է, որ եղել են ժամանակներ, երբ ռուսական դիվանագիտությունը քննադատության է ենթարկվել ազգային շահերը պաշտպանելու հարցում անվստահ և անորոշ դիրքորոշման համար, երբ ձգտում էին փոխզիջումների գնալ՝ գործընկերներին գոհացնելու համար:

ՌԴ ղեկավարի խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունը բոլորի հետ աշխատում է միջազգային հարթակներում՝ չմոռանալով ռուս ժողովրդի շահերը:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է