Ներքին 5 տարի առաջ - 19:22 19-08-2021

Արավուսում բնակիչներն անասունների 80 %-ը վաճառել են. «Փաստինֆո»

Սյունիքի մարզի սահմանամերձ Արավուս գյուղում վերջին երկու օրերի ընթացքում իրավիճակը նորմալ է, հակառակորդը կրակահերթ չի իրականացրել գյուղի դիրքերի ուղղությամբ։

«Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ Արավուսի գյուղապետ Արգամ Հովսեփյանն ասաց, որ չնայած սահմանային լարված իրավիճակին բնակիչների շրջանում խուճապ չկա, մարտական են տրամադրված, սակայն սոցիալական խնդիրներն օր օրի ավելի են սրվում։
Սյունիքի մարզի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի առաջխաղացումից հետո Արավուսի բնակիչներն անասունների 80 տոկոսին վաճառել են, քանի որ արոտավայր չունեն։

«Մարդ կա 100 անասուն է ունեցել, հիմա մեկ հատ է թողել, մարդ կա՝ 2 հատ է թողել։ Որ արոտ չունենք, անասուններին ո՞նց պահենք։ Իմ 22 հա հողն այնտեղ է մնացել։ Կողքը կանգնած նայում եմ, բայց չեմ կարողանում հնձել։ 7 մլն վարկ ունենք, 450 հազարով անասուն ենք առել»,-նշեց Արգամ Հովսեփյանը։

Արավուսի գյուղապետը նշեց, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ հանդիպման ժամանակ ներկայացրել են խնդիրները։
Թշնամին GPS-ով միայն այստեղից 64 հա հող է վերցրել և չի թողնում, որ գյուղացիները հնձեն այն։

«Քարտեզով, վկայականներով մեր սեփականությունն է, չեն թողնում հնձենք։ Ցորեն ու գարի էինք ցանել, եթե հնձեինք, 1 հա-ից 2.5-3 տոննա բերք կստանայինք, իսկ 64 հեկտարից՝ մոտ 192 տոննա բերք»,- ասաց գյուղապետը։

Վերջինս հավելեց՝ հայկական կողմի հսկողության տակ մնացած մի քանի հեկտարը հնձել են։ Գյուղում ակնկալում են, որ պետությունը կօգնի և գոնե այս տարի անհատույց օգնություն, վառելիք, ցորեն կտա, որ կարողանան մնացած հողերն էլ մշակել։

«Եթե այսպես շարունակվի, և պետությունը մեզ չօգնի, սովի առաջ կկանգնենք»,- եզրափակեց Արգամ Հովսեփյանը։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար