Ներքին 5 տարի առաջ - 21:45 17-08-2021

Շուշիի շրջանի Եղցահող գյուղի սահմաններից մի քանի օր առաջ Պաշտպանության բանակի զինծառայողներին հեռացրել են

Շուշիի շրջանի Եղցահող գյուղի սահմաններից մի քանի օր առաջ Պաշտպանության բանակի զինծառայողներին հեռացրել են։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատել է Եղցահողի գյուղապետ Արտակ Հակոբյանը։

«Գյուղն անպաշտպան է մնացել։ Խոսակցություններ կան, թե մեր զինվորները դիրքերից հանեցին, որ ադրբեջանցիներն էլ 3 կիլոմետր հետ քաշվեն։ Այս պահին սակայն ոչինչ չի կատարվում բացի նրանից, որ մեր տղաները դուրս են եկել սահմաններից, նրանք դեռ իրենց տեղում են»,- ասել է նա։

Արտակ Հակոբյանը պատմել է, որ ռուս խաղաղապահներն են եկել մի որոշ ժամանակով գյուղի սահմանները պահելու, սակայն գնացել ու չեն վերադարձել։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը