Արտաքին 5 տարի առաջ - 10:17 17-08-2021

Աֆղանստանի նախկին նախագահ Քարզայը թալիբների հետ խաղաղ բանակցություններ է վարում

Աֆղանստանի նախկին նախագահ Քարզայը և Աֆղանստանի ազգային հաշտեցման գերագույն խորհրդի ղեկավար Աբդուլա Աբդուլան բանակցություններ են վարում «Թալիբան» շարժման հետ՝ երկրում խաղաղության հասնելու համար, գրում է TOLOnews-ը:

Քարզայը և Աբդուլան հայտարարել են, որ Աֆղանստանի նախկին վարչապետ Գյուլբեդդին Հեքմաթյարի հետ միասին նրանք բանակցություններ են վարում «Թալիբանի» ղեկավարության հետ ամբողջ երկրում: Նրանց խոսքով՝ իրենց հիմնական նպատակը Քաբուլում հանգստություն պահպանելն է:

Աբդուլան հանդես է գալիս որպես միջնորդ «Թալիբանի» ներկայացուցիչների և Աֆղանստանի մայրաքաղաքի իշխանությունների միջև բանակցություններում:

Քաբուլի քաղաքապետ Դաուդ Սուլթանզոյը հայտարարել է, որ շարունակում է իր աշխատանքը, և որ թալիբները դեմ չեն դրան:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում