Արտաքին 5 տարի առաջ - 17:48 14-08-2021

Աֆղանստանի նախագահը հանդես է եկել հեռուստաուղերձով՝ թալիբների հարձակումների ֆոնին

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Հանին ազգին ուղղված հեռուստաուղերձում խոստացել է թույլ չտալ կորուստներ, որոնք «ձեռք են բերվել վերջին 20 տարիներին», հաղորդում է Wall Street Journal-ը:

«Որպես իմ պատմական պատասխանատվություն՝ ես փորձում եմ թույլ չտալ, որ աֆղան ժողովրդին պարտադրված պատերազմը դառնա անմեղ մարդկանց հետագա սպանության, 20 տարիների ձեռքբերումների կորստի, պետական ինստիտուտների քայքայման և շարունակական անկայունության պատճառ»,- ասել է Աֆղանստանի առաջնորդը:

Պարբերականի տվյալներով, երկրի քաղաքական գործիչները Հանիին կոչ են արել հրաժարական տալ, որպեսզի ժամանակավոր կառավարությունը կարողանա թալիբների հետ պայմանավորվել հրադադարի շուրջ և կանխի Քաբուլի գրոհը: Իր հեռուստաուղերձի ընթացքում նախագահը չի մեկնաբանել այս կոչերը:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է