Արտաքին 5 տարի առաջ - 09:39 16-08-2021

ԱՄՆ-ն ավելացնելու է զորքերի թիվն Աֆղանստանում, որոնք կօգնեն տարհանմանը

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը մտադիր է լրացուցիչ 1000 զինծառայող ուղարկել Քաբուլ, որոնք կօգնեն ամերիկացիներին տարհանել: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ամերիկյան վարչակազմի ներկայացուցչին:

Այսպիսով, Աֆղանստանում ամերիկյան զորքերի ընդհանուր թիվը կկազմի 6 հազար մարդ, եզրափակել է գործակալությունը:

Հիշեցնենք, որ «Թալիբանի» զինյալները հայտարարել են, որ իրենք վերահսկողություն են հաստատել Աֆղանստանի ողջ տարածքի վրա և գրավել Քաբուլը: Թալիբները նաև ասել են, որ անցումային կառավարություն չի լինելու, և իրենք սպասում են իշխանության ամբողջական փոխանցմանը:

Շարժումը նաև հաղորդել է, որ Աֆղանստանում «Թալիբան» արմատական ​​շարժման կառավարման ներքո կանայք կարող են կրթություն ստանալ և աշխատել, իսկ լրագրողները՝ քննադատել տեղի ունեցողը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը