Արտաքին 5 տարի առաջ - 09:57 10-08-2021

Էփշտեյնի 150 զոհերին 125 մլն դոլար փոխհատուցում են վճարելու

«Ջեֆրի Էփշտեյնի զոհերի փոխհատուցման հիմնադրամը», որը պատասխանատու է հանգուցյալ ամերիկացի ֆինանսիստի ոտնձգություններից տուժածներին փոխհատուցելու համար, 150 տուժածի ավելի քան 125 մլն դոլարի գումար է վճարելու, հաղորդում է Reuters-ը: Հիշեցնենք, որ ամերիկացի ֆինանսիստը մեղադրվում էր անչափահասների վաճառքի և սեռական շահագործման մեջ:

Հիմնադրամը միլիարդատիրոջ զոհերից հայցեր է սկսել ստանալ 2020 թ. հունիսի 25-ից՝ այս ընթացքում ստանալով 225 դիմում, որոնցից ընդունվել են 150-ը: Ընդ որում՝ 12 մարդ հրաժարվել է իրենց համար նախատեսված գումարից:

Կազմակերպության մամուլի ծառայությունից հաղորդում են, որ փոխհատուցման առաջարկն ընդունել է դրա իրավունքն ունեցող հայցատուների 92%-ը, և ծրագիրը նրանց ավելի քան 121 մլն դոլար է վճարելու մինչև օգոստոսի 10-ը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում