Արտաքին 5 տարի առաջ - 20:47 07-08-2021

Թալիբներն իրենց վերահսկողության տակ են վերցրել աֆղանական Ջաուզջան նահանգը

Աֆղանստանի հյուսիսային Ջաուզջան նահանգն ամբողջությամբ անցել է «Թալիբան» շարժման վերահսկողության տակ, հայտնում է Pajhwok Afghan News- ը՝ վկայակոչելով Ջաուզջանի նահանգապետի տեղակալ Աբդուլ Քադիր Մալիային:

Նա ասել է, որ ներկայումս կառավարական ուժերը նահանջել են նահանգի մայրաքաղաք Շիբերգանից 15 կիլոմետր դեպի արևելք ընկած տարածք:

Բացի այդ, գործակալությունը, հղում անելով աղբյուրին, հայտնում է, որ բախման ժամանակ սպանվել է Ջաուզջանի բանտի պետ, գնդապետ Մունավար Օմարին:

Ավելի վաղ Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր թալիբների «ստվերային նահանգապետ» Աբիդ Մավլավիին 14 այլ ահաբեկիչների հետ վերացնելու մասին:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է