Արտաքին 3 տարի առաջ - 13:30 30-03-2023

Ադրբեջանի զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել գերիշխող բարձունքներ, հիմնական և օժանդակ ճանապարհներ. Ադրբեջանի ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել ադրբեջանական ուժերի կողմից Աղավնո և Տեղ գյուղերի միջև Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը փակելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկանում ենք Ադրբեջանի ՊՆ-ի պաշտոնական հաղորդագրությունից։

Հաղորդվում է, որ Ադրբեջանի զինված ուժերը Բերձորի միջանցքի նոր ճանապարհի շահագործման հետ կապված հսկողության տակ են վերցվել մի քանի գերիշխող բարձունքներ, հիմնական և օժանդակ ճանապարհներ, ինչպես նաև սահմանամերձ ընդարձակ տարածքներ, որոնք գտնվում են Աղավնո և Տեղ գյուղերի միջև։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, Ադրբեջանի զինված ուժերն այսօր գիշեր փակել են Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում