Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 13:07 05-08-2021

Առուշ Առուշանյանը կմնա կալանքի տակ. պաշտպանը ժպիտով է վերաբերվում այս որոշմանը

ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Մնացական Հարությունյանը մերժեց պաշտպանության կողմի բողոքը և Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին թողեց կալանքի տակ։ Տեղեկությունը հայտնում է Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

«Վերահաստատում եմ դատական նիստի ժամանակ արտահայտած հետևյալ դիրքորոշումս. «Դուք չունեք կամք և բավարար ուժ այս գործով կայացնելու օբյեկտիվ որոշում, Դուք չունեք համարձակություն գնալ իշխանություններին դեմ և կայացնել նրանց համար ոչ հաճո որոշում, ուստի արժանի չեմ համարում մասնակցել Ձեր նախագահությամբ վարած նիստին»։ Հարգելի ընկերներ, ժպիտով ենք վերաբերում այս որոշմանը, քանզի իրականում պարտվողը մենք չենք, այլ դատավոր Մ. Հարությունյանը, որը երբեք չի դառնա այնպիսին, ինչպիսին են դատավորներ Ա. Ազարյանը, Ա. Վարդանյանը, Վ. Ռշտունին, Մ.Պապոյանը, Ս. Մարաբյանը: Իսկ Առուշանյանը, միևնույնն է, ազատ է արձակվելու, չկասկացեք»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Նա նաև խնդրանքով դիմել է որոշ դատավորների։

«Հա մեկ էլ մի բան, հարգելի որոշ դատավորներ խնդրում եմ ձեզ, դատական նիստերի ժամանակ վերջ տվեք այդ անլրջություններին, օրինակ՝ քննիչ, դատախազ նախատել, պաշտպանության կողմին սիրաշահել և ընդհանուր առմամբ թվալ օբյեկտիվ եւ արդար, սակայն հետո գալ և կայացնել ձեր կողմից դատական նիստերին ցուցաբերած վարքագծին հակառակ որոշում։ Այդ կտերը ինքներդ կերեք ու մի քիչ արժանի պահեք ձեզ, թե չէ կարծես թե մոռացել եք ձեր կարգավիճակի լրջության աստիճանի մասին»,– եզրափակել է պաշտպանը։



Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
21:19 Ջաբրայիլում ականների պայթյուններից հայր և որդի են վիրավորվել
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր