Մամուլ 5 տարի առաջ - 09:28 04-08-2021

Խրախուսանքի է արժանացել. Մովսես Հակոբյանի հրամանատարությամբ ծառայած դատավորը մանրամասնում է. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում է հայտնվել ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի քրեական գործը քննելուց հրաժարված դատավոր Վաչե Մարգարյանի գրությունը, թե նա ինչու է հրաժարվել քննել այդ քրեական գործը։

Մարգարյանը իր որոշման մեջ գրել է. «Հարկ եմ համարում նշել, որ նախագահող դատավորս 1999-2001 թվականներին զորակոչվել եմ բանակ՝պարտադիր ժամկետային զիծառայության եւ նշանակվել եմ ՊԲ զորամասում որպես շարքային զինվոր, այնուհետեւ ստացել եմ ավագի կոչում։ Զորակոչվելով բանակ թիվ ՊԲ N զորամասի հրամանատարն է հանդիսացել Մովսես Հրանտի Հակոբյանը, ում հրամամատարության ներքո էլ սկսվել է իմ զինծառայությունը։

Հարկ եմ համարում նշել, որ Մովսես Հրանտի Հակոբյանին՝ որպես զորամասի հրամանատարի վերաբերվել եմ շատ դրական, կատարել եմ նրա կողմից տրված բոլոր հրամանները եւ հանձնարարականները՝ նրան ընդունելով որպես պրոֆեսիոնալ զինվորական, եւ ցուցաբերելով օրինակելի վարքագիծ՝ արժանացել եմ նրա կողմից տրված խրախուսանքների, ուստի գտնում եմ՝ տվյալ պարագայում կանխակալ վերաբերմունք ունեմ մեղադրյալ Մովսես Հակոբյանի նկատմամբ եւ որպես դատավոր չեմ կարող լինել անաչառ եւ գործով իրականացնել անկողմնակալ որոշում»:

Եվ արդյունքում գործը մակագրվել է դատավոր Մանվել Շահվերդյանին:

Հիշեցնենք, որ ԱԱԾ-Ն Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի նկատմամբ պետական գաղտնիք հրապարակելու փաստի առթիվ հարուցել էր քրեական գործ, քանի որ նա պատերազմի ընթացքի մասին մի շարք աղմկահարույց բացահայտումներ էր արել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

22:40 Մանրամասներ՝ հրազենային վնասվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
23:58 Կանեփ օգտագործողները կարող են չնկատել, թե ինչպես է վատանում իրենց քնի որակը․ հետազոտություն
11:00 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը նաև հեռացվել է ԱԺ աշխատակազմից
19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
23:50 Փեզեշքիանը դատապարտել է իրանցի ոստիկանի սպանությունը՝ ահաբեկչության դեմ պայքարի կոչ անելով
23:30 ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը չեղարկվել է Թրամփի ու Պուտինի էներգետիկ պայմանավորվածությունից հետո
22:30 Թրամփը մեղադրել է Զելենսկուն՝ ԱՄՆ-ի և աշխարհի համար խնդիրներ ստեղծելու ցանկության մեջ
09:05 Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, պարեկները վնասազերծել են զինված անձին
11:16 Անի Ավետիսյանի և որդու լուսանկարը՝ հիվանդանոցից. տղան ևս վիրավորվել է ադրբեջանցու հարձակումից
23:20 ՑԱՀԱԼ-ը Գազայի հատվածում երկու հարվածով ոչնչացրել է «Իսլամական ջիհադի» հրամանատարին և ՀԱՄԱՍ-ի զինյալին