Մամուլ 5 տարի առաջ - 07:16 03-08-2021

Բերքը քիչ է, գները կլինեն բարձր. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Փաստ» թերթը այս օրերին տեղեկություններ է ստանում, որ հանրապետությունում, մասնավորաբար Արագածոտնի, Լոռու և Տավուշի մարզերում ցորենի և կարտոֆիլի ցածր բերք է սպասվում, քանի որ ցանքատարածությունները երաշտի պատճառով լուրջ վնասներ են կրել։

Ընդ որում, մեզ հետ զրույցում գյուղացիները նշում են, որ եթե ցորենի բերքը դեռ փոքր-ինչ տանելի է, ապա կարտոֆիլի դեպքում բավականին ծանր վիճակ է։ Նրանց խոսքով, կարտոֆիլի բերքը որակապես բավականին ցածր է, և իրենք կանխատեսվածից մի քանի անգամ վատ բերք են ակնկալում, ինչն իր հերթին նշանակում է, որ աշնանը կարտոֆիլի շուկայական գինը կարող է սովորականից նկատելի բարձր լինել, չնայած հիմա էլ ցածր չէ։ Իրավիճակի հետ կապված մասնագիտական կարծիք ստանալու համար թերթը դիմել է «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանին:

«Գնացե՛ք դաշտեր, ցորեն չկա, պետք է 4 տոննա ցորեն հավաքեին, հիմա 2 տոննա են հավաքում: Ե՛վ ցորենի, և՛ կարտոֆիլի բերքը ծանր վիճակում է: Բնականաբար, ավելի շատ ցորեն կներկրվի Հայաստան: Եթե Արցախից այն ժամանակ ներկրվող 100 հազար տոննա ցորենն էլ հաշվենք, ապա 200 հազար տոննա ցորեն պետք է ներկրենք Հայաստան: Կարտոֆիլի դեպքում պայքարում ենք: Ֆերմերները, ճիշտ է, բերք քիչ ունեն, բայց նրանցից առևտրականները անցած տարվա համեմատ մոտ երեսուն տոկոսով թանկ գնով կարտոֆիլ են տանում, միգուցե ֆերմերները կոմպենսացնեն իրենց ծախսերը: Այն, որ նրանց բերքը անցած տարվա համեմատ 30-40 տոկոսով քիչ է, միայն ու միայն երաշտի հետևանք է, չնայած մեր կառավարության որոշ անդամներ ասում են, թե երաշտ չէ, սակավաջրություն է»,-ասաց Բերբերյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում