Ավելին 5 տարի առաջ - 12:17 02-08-2021

Քուվեյթը էլեկտրամոբիլներ արտադրողների համար առաջին քաղաքը կկառուցի

Քուվեյթը հավանություն է տվել Մերձավոր Արևելքում առաջին քաղաքը կառուցելու առաջարկին, որը կսպասարկի էլեկտրամոբիլների արտադրողներին:

Հայտարարության մեջ չի նշվում, թե որտեղ է իրականացվելու նախագիծը, որը կոչվում է EV City:

Ինչպես հաղորդում է Kuwait Ports Authority-ի գլխավոր տնօրեն Յուսեֆ Ալ-Աբդուլլահ Ալ-Սաբահը, նախագծման և շինարարության մրցույթները կանցկացվեն 2021-22 ֆինանսական տարվա ընթացքում:

Նշվում է, որ էլեկտրական մեքենաների արտադրողները չեն օգտվում տեղական դիստրիբյուտորների կամ դիլերների ծառայություններից և իրենց մեքենաները վաճառում են անմիջապես սպառողներին՝ ավելացնելով, որ նավահանգիստները սովորաբար արտադրողներին տալիս են որոշակի ենթակառուցվածք:

«KPA-ն կարող է նավահանգստային և լոգիստիկ ծառայություններ մատուցել աշխարհի ամենամեծ էլեկտրոմոբիլային ընկերություններին», - հայտնել է Սաբահը՝ հավելելով, որ նախագիծը համահունչ է Քուվեյթի «Vision-2035» տնտեսական դիվերսիֆիկացման ծրագրին:

Կառավարության ներդրումային հիմնադրամը՝ Սաուդյան Արաբիայի ինքնիշխան հարստության ֆոնդը, հսկայական եկամուտներ է ունեցել՝ 2018 թվականին ավելի քան 1 միլիարդ դոլար ներդնելով էլեկտրական մեքենա արտադրող Lucid ընկերությունում։ Այս մասին գրում է Aram media-ն:

Lucid Group-ը գրանցվել է անցյալ ամիս` Churchill Capital Corp IV ստուգող ընկերության հետ միաձուլումից հետո, որը միավորված ընկերությանը բաժնետիրական կապիտալից 24 մլրդ դոլար էր տալիս:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է