Արտաքին 5 տարի առաջ - 22:42 23-07-2021

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան վերադառնում է ոչ հեռակա ձևաչափի

Սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթը կանցկացվի առերես՝ յուրաքանչյուր երկրից մինչև չորս պատվիրակների մասնակցությամբ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի նախագահի տեղեկատվական նամակին:

«Քանի որ [կորոնավիրուսի հետ կապված] իրավիճակը բարելավվել է Նյու Յորքում, նախագահը որոշել է Գլխավոր ասամբլեայի դահլիճում գտնվող մարդկանց հնարավոր թիվը յուրաքանչյուր երկրից մեկ անձից դարձնել 1 + 1 պատվիրակություն, իսկ բարձր մակարդակի շաբաթվա համար՝ 1 + 3 պատվիրակություն», - ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ այն երկրները, որոնք չեն կարողանա իրենց պատվիրակությունը ուղարկել Նյու Յորք, կկարողանան հանդես գալ տեսակապի միջոցով:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է