Ներքին 2 տարի առաջ - 23:31 10-05-2024

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ԱԽ-ին հորդորել է դիտարկել Պաղեստինին՝ կազմակերպության լիիրավ անդամ ընդունելու հարցը

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձև է ընդունել, որով Անվտանգության խորհրդին հորդորում է կրկին դիտարկել Պաղեստինին որպես կազմակերպության լիիրավ անդամ ընդունելու հարցը: Փոխանցում է Tert.am-ը։

Բանաձևին կողմ է քվեարկել 143 պետություն, 9 երկիր դեմ է քվեարկել, այդ թվում՝ Արգենտինան, Հունգարիան, Իսրայելը, ԱՄՆ-ն և Չեխիան, 25-ը՝ ձեռնպահ:

Փաստաթուղթը բաղկացած է 9 կետից: Նշվում է, որ բացառիկ հիմունքներով և առանց նախադեպ ստեղծելու անհրաժեշտ է Պաղեստինին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում օժտել մշտական անդամի մի շարք ընթացակարգային իրավունքներով: Մասնավորապես, Պաղեստինը կկարողանա ընդգրկվել մերձավորարևելյան հարցերով նիստերի խոսնակների ցուցակում, փոփոխություններ առաջարկել, ինչպես նաև ընթացակարգային առաջարկություններով հանդես գալ մի խումբ երկրների անունից:

Միևնույն ժամանակ ընդգծվում է, որ Պաղեստինը մնում է դիտորդ պետության կարգավիճակում և այդպիսով ձայնի իրավունք չունի Գլխավոր ասամբլեայում, իսկ նրա ներկայացուցիչները չեն կարող իրենց թեկնածությունն առաջադրել ՄԱԿ-ի մարմինների պաշտոններում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում