Ուղիղ եթեր
Ավելին 5 տարի առաջ - 22:02 23-07-2021

Բեզոսն առաջարկել է վտանգավոր ողջ արդյունաբերությունը տիեզերք տեղափոխել

Աշխարհի ամենահարուստ մարդը՝ Ջեֆ Բեզոսը, որը վերջերս թռավ տիեզերք, առաջարկել է ուղեծիր ուղարկել շրջակա միջավայրին վնասող ողջ արդյունաբերությունը: Այս մասին գործարարն ասել է NBC News- ին տված հարցազրույցում:

«Երբ մոլորակին ես նայում, սահմաններ չես տեսնում: Սա միակ մոլորակն է, մեկը բոլորի համար, և այդքան փխրուն ... Մենք ապրում ենք այդքան հիանալի մոլորակի վրա: Անհնար է պատկերացնել, թե որքան բարակ է մթնոլորտի շերտը, եթե նայում ես տիեզերքից։ Թվում է, թե մթնոլորտը հսկայական է, և մենք կարող ենք անտեսել այն և վատ վերաբերվել դրան», - հայտարարել է Amazon- ի և Blue Origin- ի հիմնադիրը:

Բեզոսը կարևորել է բազմակի օգտագործման հրթիռների անհրաժեշտությունը տիեզերք արձակելու համար և հավելել է, որ արդյունաբերութան աղտոտող ճյուղերը պետք է տեղափոխվեն տիեզերք՝ Երկրի վրա շրջակա միջավայրը պահպանելու համար:

«Դա կպահանջի տասնամյակներ, բայց մեծ գործերը սկսվում են փոքր քայլերից», - ասել է նա:

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
18:00 Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի, երբ ճշմարտությունը քննիչի Աստվածը դառնա
17:28 Կարեն Դեմիրճյանի կորուստը մեր երկրի ապագայի կորուստն էր․Ֆիրդուս Զաքարյան
21:33 Բուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին
22:37 Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են մ.թ. I դարի ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն
23:08 Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման
19:53 Հրազդանի կիրճով հոսող՝ երբեմնի մաքուր ու զուլալ Հրազդան գետը վերածվել է ցեխաջրի
16:17 Տարադրամի փոխարժեքն այսօր