Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 12:51 17-07-2021

Մենք գործ ունենք պետական իշխանական մակարդակով հոգեբանական ահաբեկչության հետ. Լարիսա Ալավերդյան

«Վերջապես, քաղաքացի, կամ հպարտ քաղաքացի Նիկոլ Փաշինյանը կատարում է իր խոստումները, նախընտրական արշավի ժամանակ նա հենց դա էր խոստանում։ Նրանք, ովքեր համաձայն չեն իր սրի տակով անցնել, պետք է պառկեցվեն ասֆալտին, հնարավորինս ցավ պետք է պատճառեն նրանց, որ հասկանան՝ ում հետ գործ ունեն։ Ես երբեմն մտածում եմ, որ հասարակության մեջ կա մոլորություն, որ կարելի է մտածել, թե ահա կխոսենք, կտանք գնահատականներ ու այս իշխանություններն ու նրանց ֆյուրերը ինչ-որ բան կլսեն։ Երկրորդ ակնկալիքը՝ որ միջազգային հանրությունը տեսնելով այս ամենը, ինչ-որ արձագանք կտա»,- այս մասին ասաց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ խոսելով «ՀՀ քաղաքական և իրավական մարտահրավերները» թեմայով կոնֆերանսում՝ անդրադառնալով իրականացվող ձերբակալություններին։

Ալավերդյանի խոսքերով, մարդու իրավունքների ոչ միայն ոտնահարումների, այլ դրանց հակադրվելու միայն սկիզբն է։

«Անունը դրեցինք ռեպրեսիաներ, իրականում դա բիրտ ուժի ցուցադրում է։ Այստեղ հարց է ծագում․ ինչո՞ւ այդպես ցուցադրական։ Մարդու իրավունքների ոտնահարումը, գռեհկացումը արվում է մեկ նպատակով․ մենք գործ ունենք պետական իշխանական մակարդակով պետական ահաբեկչության՝ այն է, հոգեբանական ահաբեկչության հետ»,-ասաց Լարիսա Ալավերդյանը, հավելելով, որ այդ ամենն արվում է հեռահար նպատակներով․ ամբողջովին հլու-հնազանդ դարձնել ամբողջ մի հասարակություն, որը 33 տարիներ շարունակ դժվարությամբ արձանագրել է համեստ, բայց նվաճումներ՝ խոսքի ազատություն, արտահայտվելու հնարավորություն, իր ընտրության համար չհետապնդվելն է։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր

Ձեզ գուցե հետաքրքրի