Արտաքին 5 տարի առաջ - 20:05 14-07-2021

Հունաստանի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Միխայիլ Կրիստաս-Դիամեսիսը կանչվել է Թուրքիայի արտգործնախարարություն։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Պատճառն այն է, որ Աթենքի օդանավակայանի աշխատակիցները չէին ընդունել թուրքական Գալաթասարայ ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստների Թուրքիայում արած ՊՇՌ թեստի արդյունքները։

Թուրքական ակումբի ֆուտբոլիստները Աթենք էին եկել, որպեսզի մասնակցեին հունական Օլիմպիակոս ակումբի հետ ընկերական հանդիպման խաղին։

Թուրքական կողմը հույն դեսպանին դժգոհություն է հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ։

Հիշեցնենք, որ այս հարցը անգամ քննարկվել էր Թուրքիայի և Հունաստանի ԱԳՆ ղեկավարների հեռախոսազրույցի ժամանակ:

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար