Արտաքին 4 տարի առաջ - 19:40 30-08-2022

Կիևում թուրք դեսպանը կանչվել է Ուկրաինայի ԱԳՆ

Ուկրաիանայում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Յաղմուր Ահմեթ Գյուլդերը կանչվել է Ուկրաիանայի արտգործնախարարությունը: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ ուկրաինական կողմը թուրք դեսպանին իր մտահոգությունն է հայտնել, որ Թուրքիան թույլատրել էր Սիրիայից ափերից դուրս եկած «Sparta II» ռուսական բեռնատար նավին անցնել Բոսֆորի նեղուցը: Նշվում է, Ռուսաստան ուղևորվող նավի վրա եղել է ռուսական S-300 ՀՕՊ համակարգ:

Կիևը հույս է հայտնել, որ Թուրքիան հավատարիմ կմնա իր 2022թ-ի փետրվարի 28-ին ստանձնած պարտականություններին՝ ռուսական ռազմանավերին թույլ չտալով անցնել սևծովյան նեղուցները «ռուս-ուկրաինական պատերազմի» պայմաններում:
Ուկրաինական կողմը թուրք դեսպանին հիշեցրել է Մոնտրոյի կոնվենցիայի դրույթների մասին՝ տեղի ունեցածը որակելով որպես նեղուցներով նավերի անցուդաևձը կարգավորող նշյալ կոնվենցիայի դրույթների խախտում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում