Մամուլ 5 տարի առաջ - 08:36 09-07-2021

ԱԳՆ-ն՝ բարդ օղակ. նախարարի թեկնածուների փնտրտուքը չի ավարտվել. Հրապարակ

«Նոր կառավարության ձևավորման ամենաբարդ օղակն արտգործնախարարի պաշտոնի հարցն է։ Որոշ տեղեկություններով՝ իշխանություններին չի հաջողվում հարմար թեկնածու գտնել․ բանն այն է, որ այս պաշտոնի թեկնածուին պետք է համաձայնեցնեն Ռուսաստանի հետ, և սրանով էր պայմանավորված, որ չեղարկվեց Փաշինյանի նախնական որոշումը՝ Ռուբեն Ռուբինյանին ԱԳ նախարար նշանակելու վերաբերյալ։

Իշխանությունների տեղն այնքան նեղ է, որ անգամ քննարկում են պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին այս պաշտոնում նշանակելու հարցը, ՌԴ-ն դրան դեմ չէ, փոխարենը Փաշինյանն է երկմտում։ Այդ նշանակումից հետո ինչպե՞ս պետք է հանրության առջև արդարանա, թե ինչու էր պատերազմի պարտությունը դնում բանակի և Դավիթ Տոնոյանի վրա, նրան ազատում աշխատանքից։ Նիկոլ Փաշինյանն ավելի հակված է այդ պաշտոնում նշանակել Արարատ Միրզոյանին, բայց Միրզոյանը դեմ է։

Փոխարենը գրեթե որոշված է, որ ԱԳ փոխնախարարներից մեկը լինելու է նախկին սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը, ով չընդգրկվեց ՔՊ ցուցակի անցողիկ տեղերում, քանի որ ուզում է գործադիրում աշխատել։ Իհարկե, նրա երազանքը ԿԳՄՍ նախարար դառնալն է, բայց Դումանյանը, Փաշինյանի որոշմամբ, մնալու է պաշտոնում, Մխիթարն ԱԳՆ-ում կհամակարգի սփյուռքը, սփյուռքի գրասենյակն էլ, ամենայն հավանականությամբ, կփակվի»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

22:40 Մանրամասներ՝ հրազենային վնասվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
22:09 «Գյումրու օր» միջոցառումը կկազմակերպվի Սամվել Կարապետյանի միջոցներով, ՔՊ-ականները վրդովված են
23:58 Կանեփ օգտագործողները կարող են չնկատել, թե ինչպես է վատանում իրենց քնի որակը․ հետազոտություն
21:50 Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև` կնոջս բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
11:00 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը նաև հեռացվել է ԱԺ աշխատակազմից
23:50 Փեզեշքիանը դատապարտել է իրանցի ոստիկանի սպանությունը՝ ահաբեկչության դեմ պայքարի կոչ անելով
23:30 ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը չեղարկվել է Թրամփի ու Պուտինի էներգետիկ պայմանավորվածությունից հետո
20:00 Պակիստանը մինչև հոկտեմբերի 10-ը երկրից հեռանալու հրահանգ է տվել աֆղան բժիշկներին և բժշկական ուսանողներին
22:30 Թրամփը մեղադրել է Զելենսկուն՝ ԱՄՆ-ի և աշխարհի համար խնդիրներ ստեղծելու ցանկության մեջ
20:30 Չինաստանն ու Ֆրանսիան կխորացնեն ռազմավարական երկխոսությունն ու կհամագործակցեն համաշխարհային խաղաղության ամրապնդման ուղղությամբ