Արտաքին 5 տարի առաջ - 09:27 08-07-2021

Դուբայի իշխանությունները նոր մանրամասներ են հրապարակել նավահանգստում հզոր պայթյունի վերաբերյալ

Al Arabiya հեռուստաալիքը հաղորդում է, որ Դուբայի իշխանությունները նոր մանրամասներ են հաղորդել պայթյունի հետ կապված արտակարգ միջադեպի վերաբերյալ, որը տեղի էր ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների ամենամեծ քաղաքի Ջաբալ-Ալի նավահանգստում:

Դուբայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Մոնա ալ-Մարյայի խոսքով՝ նավահանգստում խարսխված առևտրային նավի բեռնարկղերից մեկը պայթել է: Պայթյունից հետո բեռնատար նավի վրա հրդեհ է բռնկվել:

«Բեռնատար նավի անձնակազմը ժամանակին տարհանվել է, արտակարգ իրավիճակի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան: Հրշեջներին հաջողվել է արագ տեղայնացնել հրդեհը: Ներկայումս նրանք ջուրը լցնում են նավը սառեցնելու նպատակով»,- ասել է նա:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում