Արտաքին 5 տարի առաջ - 22:42 06-07-2021

Սպիտակ տունը հայտնել է, որ ԱՄՆ-ն և ՌԴ-ն բանակցություններ են վարում կիբերանվտանգության հարցի շուրջ

ԱՄՆ-ն և Ռուսաստանը բարձր մակարդակի բանակցություններ են վարում կիբերանվտանգության հարցերի շուրջ։ Ակնկալվում է, որ դրանք կշարունակվեն հաջորդ շաբաթ: Այս մասին երեքշաբթի լրագրողների համար տված ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Պսակին:

«Բայդենի և Պուտինի հուբիսի 16-ի ժնևյան հանդիպմանը մենք ձեռնամուխ ենք եղել փորձագիտական ​​մակարդակի բանակցությունների, որոնք շարունակվում են: Հաջորդ շաբաթ մենք սպասում ենք ևս մեկ հանդիպման` հետագա ծրագրային հարձակումների վերաբերյալ,- ասել է նա։

Պսակիին խնդրել են պարզաբանել, թե որ մակարդակում են շփումները ռուսական կողմի հետ: «Մեր ազգային անվտանգության բարձրագույն խմբի ներկայացուցիչը կապի մեջ էր Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ», - բացատրել է նա:

Սպիտակ տան խոսնակը նաև նշել է, որ ԱՄՆ-ն կարծում է, որ Ռուսաստանի իշխանությունները պատասխանատու են երկրի տարածքում հաքերների գործողությունները ճնշելու համար, նույնիսկ եթե դրանք կապված չեն պետության հետ:

«Ես շեշտում եմ, որ նախագահի և վարչակազմի տեսակետն այն է, որ չնայած հանցավոր տարրերը ձեռնարկում են այդ գործողությունները Միացյալ Նահանգների և ամերիկյան մասնավոր հատվածի դեմ, եթե անգամ Ռուսաստանի կառավարությունը ներգրավված չէ, նրանք հաշվետու են»,- ասել է նա:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
08:13 Ուկրաինան հարվածել է Ռոստովի մարզի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը