Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 23:38 23-04-2022

Օլեգ Տինկովը բանակցություններ է վարում Tinkoff-ի բաժնետոմսերի վաճառքի շուրջ. ՌԲԿ

Գործարար Օլեգ Տինկովը բանակցություններ է վարում TCS Group-ի 35 տոկոս բաժնետոմսերի վաճառքի շուրջ: Այս մասին ՌԲԿ-ին հայտնել են վաճառքի առաջարկների մասին տեղյակ երկու աղբյուր և վաճառողի ծանոթը։

ՌԲԿ-ի զրուցակիցներից մեկի խոսքով, Տինկովը «ցանկանում է ամբողջությամբ դուրս գալ ռուսական ակտիվներից»։ Մեկ այլ աղբյուր նշել է, որ Tinkoff Bank-ի հիմնադիրը ցանկանում է նորմալ ապրել «ոչ այստեղ (ոչ Ռուսաստանում) և կախված չլինել նրանցից, ովքեր այժմ ղեկավարում են երկիրը»։

Հրապարակման երրորդ զրուցակիցը հաստատել է, որ ձեռնարկատերն արդեն առաջարկել է TCS Group-ի մասնաբաժինը պոտենցիալ գնորդներին։ Թե ովքեր են նրանք, չի հաղորդվում։ Զրուցակիցը պարզաբանել է, որ վաճառքի շուրջ բանակցությունները սկսվել են դեռևս ուկրաինական պատերազմից և դրան հաջորդած պատժամիջոցներից առաջ. Տինկովի անունը ևս պատժամիջոցների ցուցակում է:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր