Ներքին 5 տարի առաջ - 18:12 04-07-2021

Ջաջուռի մոտակայքում 2 մարդ է շանթահարվել․ մեկի վիճակը ծանր է

Շիրակի մարզի Մարմաշեն խոշորացված համայնքի Ջաջուռ գյուղի մոտակայքում հուլիսի 3-ին երկու տղամարդ են կայծակնահարվել: Այս մասին հայտնել է Մարմաշեն խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Արշակյանը:
Համայնքի ղեկավարի խոսքով՝ տուժած հովիվներից մեկը երեկ երեկոյան դուրս է գրվել հիվանդանոցից, մյուսը ծանր վիճակում վերակենդանացման բաժանմունքում է գտնվում:
Արշակյանը նշել է, որ նման դեպքերից խուսափելու համար հնարավոր է հողանցման նպատակով երկաթներ տեղադրել, սակայն համայնքն այդքան ֆինանսական միջոցներ չունի: «Այդտեղ շանթարգելներ տեղադրելու համար հսկայական ծախսեր են պահանջվում, իսկ մենք չունենք: Եթե Կառավարության կողմից աջակցություն լինում է, համայնքը տեղադրում է շանթարգելներ»,- ասել է Կարեն Արշակյանը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․