Ավելին 5 տարի առաջ - 20:34 29-06-2021

Հունաստանում գտնվել է Պաբլո Պիկասոյի՝ 2012 թվականին գողացված կտավը

Հունական ոստիկանությունը հայտնաբերել է Պաբլո Պիկասոյի «Կնոջ գլուխը» նկարը, որը Աթենքի ազգային պատկերասրահից գողացել էին 2012 թվականին:

Դրա հետ միասին հայտնաբերվել է հոլանդացի նկարիչ Փիթ Մոնդրիանի «Հողմաղացը» կտավը, որը, ըստ լրատվամիջոցների, վնասված է: Ըստ Reuters- ի՝ նկարները հայտնաբերվել են կիրճում: Գողը, ենթադրաբար, տեղի բնակիչ է: Նա ձերբակալված է:

«Կնոջ գլուխը» նկարվել է 1939 թվականին: Պաբլո Պիկասոն նկարը նվիրել է Հունաստանի պատկերասրահին 1949 թվականին՝ որպես պարգևատրում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստներին դիմակայելու համար:

Ոստիկանությունը վերսկսեց կողոպուտի հետաքննությունը 2020 թ. փետրվարին այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ «Կնոջ գլուխը» չի հայտնվել արվեստի գործերի սևշուկաներում և, ըստ ամենայնի, երկրից դուրս չի բերվել: Կտավը գնահատվում է 16,5 միլիոն եվրո:

«Հողմաղացը» ստեղծվել է Փիթ Մոնդրիանի կողմից 1905 թվականին: Այն նվիրվել է պատկերասրահին 1963 թվականին:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
18:08 87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը