Մամուլ 7 ամիս առաջ - 07:10 16-04-2026

Փարիզում տղամարդը 100 եվրոյով շահել է Պիկասոյի՝ 1 միլիոն եվրո արժողությամբ կտավը


Փարիզում Christie's աճուրդի տան կազմակերպած բարեգործական վիճակախաղի մրցանակը «Կնոջ գլուխը» (Tête de femme) ՝ Պաբլո Պիկասոյի 1941 թվականին թղթի վրա գուաշով նկարված դիմանկարը։ Նկարի արժեքը գերազանցում է 1 միլիոն եվրոն, սակայն այն կարելի էր շահել՝ գնելով 100 եվրո արժողությամբ վիճակախաղի տոմս, հաղորդում է DW-ն։

Հաղթողը Փարիզի բնակիչ Արի Հոդարան էր։ Նա պատմել է, որ վիճակախաղի տոմսը գնել է վիճակահանությունից մեկ շաբաթ առաջ՝ պատահաբար իմանալով դրա մասին։ Երբ աճուրդի տունը զանգահարել է նրան և շնորհավորել հաղթանակի կապակցությամբ, նա սկզբում ենթադրել է, որ իրեն զանգողները խաբեբաներ են։

Բուն վիճակախաղը ևս կարելի է հաջողված համարել. ըստ կազմակերպիչների՝ 1 միլիոն եվրո արժողությամբ կտավի վիճակախաղի համար վաճառվել է ավելի քան 120 հազար տոմս՝ 100 եվրո արժողությամբ։ Դա մոտ 11 միլիոն եվրո է հավաքել Ալցհայմերի հիվանդության հետազոտության համար։

«Մեկ Պիկասո 100 եվրոյով» վիճակախաղի տոմսեր առցանց կարող էին գնել ոչ միայն Փարիզի բնակիչները: Գերմանիայում տեղական օրենսդրությունը խոչընդոտել է մրցույթի անցկացմանը: Տոմսերի վաճառքի մեկնարկից կարճ ժամանակ անց վիճակախաղի կայքում հայտնվել է հայտարարություն, որում նշվում էր, որ Գերմանիայի իշխանությունները հրամայել են դադարեցնել տոմսերի վաճառքը երկրում: «Մենք ակտիվորեն աշխատում ենք իրավիճակը կարգավորելու ուղղությամբ: Մինչ այդ, Գերմանիայում գտնվող այցելուները չեն կարող տոմսեր գնել: Դա չի տարածվել արդեն գնված տոմսերի վրա»,- ասվում է հայտարարության մեջ:

Այս մասին փոխանցում է News.am-ը։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է