Արտաքին 5 տարի առաջ - 15:34 29-06-2021

Կոլումբիայում քանդել են Կոլումբոսի արձանը

Կոլումբիայում բողոքի ակցիայի մասնակիցները քանդել են ծովագնաց Քրիստափոր Կոլումբոսի արձանը, որը կանգնեցվել էր երկրի հյուսիսում, հաղորդում է La FM ռադիոկայանը:

Նրա տեղեկություններով, մի խումբ երիտասարդներ Բարրանկիլյա քաղաքում պատվանդանից տապալել են արձանը: Ցուցարարները հայտարարել են, որ դա իրենց համար «խորհրդանշական ժեստ» է:

«Մենք շարունակում ենք նույն դիմադրությունը ցույց տալ ազգային մակարդակում: Մենք՝ երիտասարդներս, կրկին փողոց դուրս եկանք, որպեսզի դադարեցնենք զանգվածային սպանությունները, և որպեսզի կառավարությունը նստի և մասնակցի մեզ հետ երկխոսությանը»,- բողոքի ակցիայի մասնակիցներից մեկի խոսքն է մեջբերել լրատվամիջոցը: