Ներքին 5 տարի առաջ - 23:33 28-06-2021

Մի քանի օր առաջ հյուր էինք «Դիզակ արտ» մշակութային կենտրոնում․ ՀՀ ՄԻՊ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Մի քանի օր առաջ հյուր էինք «Դիզակ արտ» մշակութային կենտրոնում: Այն հիմնել են կանայք, որոնք պատերազմից առաջ աշխատել են Հադրութի մշակութային հաստատություններում:

«Դիզակ արտ» կենտրոնում ցուցադրված են պատերազմից փրկված ցուցանմուշներ, որոնք մեր պատմության ու մշակույթի վկայությունն են, ապացուցում են, որ Հադրութը բոլոր ժամանակների հայկական քաղաք է: Այս կենտրոնը նպատակ ունի պահպանել Հադրութի կոլորիտը, պատկերներն ու Երևանում այն դարձնել մշակութային միջոցառումների կենտրոն:

Մեր աշխատակազմի մասնագետների հետ հադրութցիների հետ քննարկել ենք նրանց իրավունքներին վերաբերող հարցեր:

Բարձրացված բոլոր հարցերի լուծման ուղղությամբ պայմանավորվել ենք համատեղ աշխատել: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունից: Այս հարցերով ամուր համագործակցում ենք նաև Արցախի իմ գործընկերոջ՝ Գեղամ Ստեփանյանի հետ: Միասին կքննարկենք հարցերի լուծման ուղղություները»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում