Արտաքին 5 տարի առաջ - 10:03 27-06-2021

Իրանը Ռուսաստանին 500 միլիոն եվրո է պարտք՝ «Բուշեր» ատոմակայանի կառուցման համար

Իրանի փոխնախագահ, երկրի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին հաղորդել է, որ Թեհրանը Ռուսաստանին շուրջ 500 միլիոն եվրո է պարտք՝ «Բուշեր -2» ատոմակայանի (ԱԷԿ) կառուցման համար։ Այս մասին գրում է ISNA-ն:

Ըստ նրա՝ իրանական կողմը պարտավորություններ ունի վճարել ՌԴ-ին «Բուշեր -1» ԱԷԿ-ի վառելիքի դիմաց:

«Ինչ վերաբերում է «Բուշեր -1» ատոմակայանին, որն այժմ էլեկտրաէներգիա է արտադրում, մենք դրա վառելիքի համար դեռ չենք վճարել ռուսական կողմին», - ասել է Սալեհին:

Նա հավելել է, որ «երկրի ֆինանսական դրությունն այսօր առանձնահատուկ է»:

Հունիսի սկզբին «Բուշեր» ատոմակայանը տեխնիկական խափանման պատճառով անջատվել էր Իրանի էլեկտրական ցանցերից:

«Բուշերը» ատոմակայան է Իրանում՝ Բուշեր քաղաքի մոտակայքում: Այն ստեղծվել է Ռուսաստանի կողմից, և Մոսկվայի և Թեհրանի համաձայնեցված ծրագրերը նախատեսում են կառուցել երկրորդ և ապա երրորդ էներգաբլոկներ այս օբյեկտում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը