Ներքին 5 տարի առաջ - 22:42 25-06-2021

Վարչական դատարանը բավարարել է «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության հայցը․ Արա Զոհրաբյան

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության ղեկավար Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

««Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը հայցադիմում էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի:

Այսօր՝ 25.06.2021թ., ՀՀ վարչական դատարանը «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության հայցը բավարարել է և ոչ իրավաչափ է ճանաչել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/6861/05/21 գործով 17.06.2021թ. կայացված վճռով հաստատված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության (պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանի) խախտումների առնչությամբ ՀՀ ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված գործիքակազմը չկիրառելը (անգործությունը):

Վարչական դատարանի վճռից հետևում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է միջոցներ ձեռնարկեր պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությունները (հարկադրանքի, սպառնալիքների և ատելություն պարունակող) կանխելու ուղղությամբ, ինչը չի արել դրսևորելով անգործություն»:

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»