Ներքին 5 տարի առաջ - 20:21 24-06-2021

Եվս մեկ ավիաընկերություն կիրականացնի Թբիլիսի-Երևան կանոնավոր չվերթներ

Myway Airlines վրացական ավիաընկերությունը հուլիսի 6-ից կսկսի իրականացնել Թբիլիսի-Երևան-Թբիլիսի կանոնավոր չվերթներ:

Ավիաընկերությանը պատկանող «Բոինգ 737-800» օդանավը Թբիլիսիից Երևան կթռչի և կվերադառնա շաբաթը երկու անգամ ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ:

Ինչպես գրում է «Новости-Грузия» գործակալությունը, չվերթի տոմսերը հասանելի են ավիաընկերության www.mywayairlines.com կայքում և տուրիստական ​​գործակալություններում:

Թբիլիսիից Երևան ուղիղ թռիչքներն արդեն իրականացնում է Georgian Airways ընկերությունը, որը համագործակցում է հայկական ավիաընկերության հետ: Հասանելի են նաև Թբիլիսի-Երևան-Մոսկվա թռիչքները այն ուղևորների համար, որոնք Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ չվերթների բացակայության պայմաններում օգտվում է միջնորդավորված թռիչքներից:

Վրաստանը իր օդային սահմանները վերաբացել է 2021 թվականի փետրվարի 1-ի՝ փակվելուց գրեթե մեկ տարի անց: Վրաստանի էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ դեպի Վրաստան թռիչքները 2021-ի մայիսին արդեն վերականգնվել են 65% -ով:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում