87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը՝ հատուկ այդ նպատակով ստեղծված կայքով Եթե ժողովուրդը դեմ քվեարկի նոր Սահմանադրությանը, ես հրաժարական կտամ և կհեռանամ. Փաշինյան Երևանում բախվել են «Chery»-ն, «Kia»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վերջինն էլ հայտնվել է շինանյութի խանութում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com Մահացել է անվանի գիտնական ու բարերար Գրիգորի Գաբրիելյանցը Հպարտ եմ շնորհավորելու իմ ընկերոջը՝ վարչապետ Փաշինյանին․ Թրամփի ուղերձը՝ ԹՐԻՓՓ-ի գործնական փուլի մեկնարկին Արտառոց պատահար՝ Երևանի քրեական ոստիկանության դիմաց. վրաերթի ենթարկվածը ուժային կառույցի աշխատակից է․ Shamshyan.com Բաքուն ողջունել է Անկախության հռչակագրի բացակայությունը ՀՀ նոր Սահմանադրության մեջ Վարորդներից մեկը խմած էր, հազիվ էր ոտքի վրա կանգնում. Երևանի կենտրոնում ավտովթար է տեղի ունեցել. shamshyan.com
Ավելին 5 տարի առաջ - 20:47 20-06-2021

Գերմանիայիում, աղբանոցում XVII դարի նկարներ են գտել

Գերմանիայում 17-րդ դարի երկու նկար է հայտնաբերվել A7 մայրուղու ավտոմեքենաների կանգառում գտնվող աղբանոցում: Այս մասին երեկ հայտնել է Քյոլնի ոստիկանությունը:

Նախնական փորձաքննությունը ցույց է տվել, որ սրանք հոլանդացի նկարիչ, Ռեմբրանդտի աշակերտ՝ Սամուել վան Գոգստրատենի (1627-1678) Տղայի դիմանկարն է (անհայտ է ամսաթիվը) և իտալացի Պիետրո Բելոտիի (1627-1700) ինքնանկարը։ Երկու նկարներն էլ շրջանակով են եղել:

Նկարները դեռևս մայիսին գտել էր 64-ամյա մի տղամարդ, որը կանգ էր առել ավտոկայանատեղիում: Ավելի ուշ նա դրանք հանձնել է ոստիկանությանը:

Մինչ օրս Քյոլնի ոստիկանությունը փնտրում է նկարների տիրոջը և պարզում է, թե ինչպես կարող էին դրանք հայտնվել աղբանոցում: