Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 19:24 15-06-2021

Զորքերի անտաղանդ կառավարումը հանգեցրեց ողբերգական ավարտի. Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը, ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում նշել է պատերազմում կրած պարտության պատճառները:

«Ինչ վերաբերում է պատերազմի արդյունքներին, թե ինչու ամեն ինչ այդքան ողբերգական եղավ, Քոչարյանը նշեց. «Բուն Հայաստանում անտաղանդ կառավարումը, զորքերի անտաղանդ կառավարումը: Բացարձակ թյուրըմբռնում, թե ինչ է պատերազմը, ինչ է զորահավաքը, ինչ է մոբիլիզացիոն ռեսուրսի ձևավորումը, ինչ է բանակի համալրումը: Ցանկացած բանակ լայնամասշտաբ պատերազմի դեպքում իր մարդկային ռեսուրսներով ու ներուժով կարող է դիմակայել ընդամենը մեկուկես շաբաթ: Հետո պետությունը մտնում է իր ամբողջ հզորությամբ, տեղի է ունենում մարդկանց մոբիլիզացիա, պահուստների նախապատրաստում, համալրում: Այստեղ ձախողումը բացարձակապես լիակատար էր: Եղան բացարձակապես անընդունելի որոշումներ և այնքան անհասկանալի, որ դա մեծ կասկածներ էր առաջացնում` գուցե՞ այստեղ այլ պայմանավորվածություններ կան, արդյո՞ք չկա դավաճանություն` մի բան, որն արդեն դավադրության տեսությունների դաշտից է: Եվ նման կասկածները դեռ կան:
Ընտրություններից հետո դրանք պարզապես պետք է ցրվեն մանրակրկիտ հետաքննությամբ:

Միանգամայն անհասկանալի է, թե ինչպես նրանք հանձնեցին Շուշին, անհասկանալի են որոշ որոշումներ՝ կապված նույն Շուշիի պաշտպանության հետ, անհասկանալի է, թե ինչպես հանձնվեց Հադրութը, ինչպես ադրբեջանական զորքերը, փաստացի առանց որևէ դիմադրության հանդիպելու, Հադրութից պիկապներով հայտնվեցին Շուշիի մոտ: Դա բոլորովին անհասկանալի պատմություն է, այս հարցերի պատասխանները պետք է տրվեն»,- ընդգծեց Ռոբերտ Քոչարյանը:

Ամենից շատ դիտված

15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
21:35 Բիլ Գեյթսը նախազգուշացրել է ԱԲ-ի 3 գլխավոր սպառնալիքների մասին
17:01 Բանակում նման բարդակ չի եղել. իհարկե, նախարարի մեղքն է. հարցում
17:48 Երեխաները էդ օրը տանը պտի չլնեին, իմանալով, որ խուզարկություն է լինելու, ձեր երեխաները տանն են եղել
23:02 Մի օր անգիտակից վիճակում կմտնեն, իրենց տներում խուզարկություն կիրականացնեն․ Գեղամ Մանուկյան
19:05 Ի՞նչ փաստեր ունեք՝ մեր իրավապահ համակարգին նման մեղադրանք ներկայացնելու համար․ Արամ Քոչարյան
18:06 Վարչապե՞տ, թե՞ վարչապապ. մեծ բողոքական Փաշինյանը քննում է, թե ով ինչպես աղոթի
19:43 Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը վերադարձել են Մեծ Բրիտանիա