Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 11:34 13-06-2021

Տեսնելով, որ գերիների վերադարձը Ադրբեջանը դադարեցրեց, մենք էլ դադարեցրեցինք քարտեզների վերադարձը․ Նիկոլ Փաշինյան

Այսօր Եղվարդում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է երեկ 15 ռազմագերիների վերադարձին։

«Այո, ականապատ դաշտերի քարտեզներ վերադարձնել են Ադրբեջանին, բայց տպավորություն են փորձում ստեղծել՝ ինչ ունենք, վերադարձվել է, ամենևին այդպես չէ, վերադարձվել է փոքր մասը, բայց չեմ կարող ասել՝ ոչ շոշափելի մասը։ Այսինքն շոշափելի մաս է վերադարձվել, բայց փոքր մաս է վերադարձվել»,–ասել է նա։

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ անցած տարվա դեկտեմբերից որոշակի քանակությամբ քարտեզներ փոխանակվել են։ «Մեզ համար զարմանալի էր, որ չնայած Ադրբեջանում այս ընթացքում բազմաթիվ զոհեր կային այդ ականների վրա, բայց Ադրբեջանը քայլ չէր անում, որ այս գործը առաջ տանենք։ Մենք ոչ թե քարտեզները փոխանակել ենք գերիների հետ, այլ քայլի դիմաց արել ենք քայլ, և մենք էլի քայլի դիմաց պատրաստ ենք անել քայլ։ Տեսնելով, որ գերիների վերադարձը դադարեցրեց Ադրբեջանը, մենք էլ դադարեցրեցինք քարտեզների վերադարձը, եթե գերիների վերադարձը դադարեցված չլիներ, Ադրբեջանում այդքան զոհ չէր լինի ականների վրա»,–ասել է նա։

Նա նշել է նաև, որ այս գործընթացը շարունակական պետք է լինի: Ըստ նրա՝ միջազգային գործընկերները հավաստիացրել են, որ իրենց ջանքերը կրկնապատկելու են, եռապատկելու են, որպեսզի այս պրոցեսը մինչև վերջ գնա։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր