Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 20:47 12-06-2021

Մենք կանգնած ենք նոր հանրաքվեի առաջ․ Արամ Մանուկյան

Այսօր Գյումրու Տեքստիլագործների ակումբում ընտրողների հետ հանդիպմանը ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանն ասաց, որ մենք պետականությունը կորցնելու վտանգի առջև ենք։

«Ցավալիորեն 21-րդ դարում՝ այս լուսավոր դարում, երբ որ ամեն ինչ պետք է լիներ ավելի հանգիստ, լուսավոր, կանխատեսելի, մենք կորցնում ենք մեր պետականությունը։ Սրանք բացարձակ խոսքեր չեն, սրանք իրականություն են։ Մեր պետականությունն էսօր ցեցը կերել է։ Եվ մենք հիմա կանգնած ենք մի ճամփաբաժանի առաջ, որ ժողովուրդը կամ տեր պիտի կանգնի մեր պետականության մնացորդներին կամ մենք ոչնչով լավը չենք, քան քրդերը, քան ասորիները, որոնք չկարողացան պետություն ստեղծել, չունեն պետություն։ Ամենևին սովորական վիճակ չէ, մի մասն անգամ չի զգում այդ վտանգը, շատ քիչ մարդիկ են, որ բնազդով, նյարդերով, ֆիզիկապես զգում են սեփական պետականության կորուստը։ Մեր սահմաններն այսօր պաշտպանված չեն, մեր անվտանգության համակարգը չի աշխատում պետության անվտանգության համար։ Եկեղեցին իշխանության դեմ է, ուսումնական հաստատությունները իշխանության դեմ են, դատարաններն ամբողջությամբ բոյկոտում են Նիկոլի իշխանությանը, չկա մի համակարգ, որը իշխանության կողքին կանգնած լինի։ Սա է պետականության կորուստը։ Եվ սա ցավալիորեն շարունակվում է և շարունակվելու է արագացված տեմպով, եթե Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության։

Մենք կանգնած ենք նոր հանրաքվեի առաջ՝ այնպիսին, ինչպիսին սեպտեմբերի 21-ին էր»,- ասաց Արամ Մանուկյանը։

Ամենից շատ դիտված

15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
21:35 Բիլ Գեյթսը նախազգուշացրել է ԱԲ-ի 3 գլխավոր սպառնալիքների մասին
14:28 Ինչու միամիտ Փաշինյանը գոհ կլինի, որ Կրեմլը ՀՀ-ին դուրս հրավիրի ՀԱՊԿ-ից
17:01 Բանակում նման բարդակ չի եղել. իհարկե, նախարարի մեղքն է. հարցում
17:48 Երեխաները էդ օրը տանը պտի չլնեին, իմանալով, որ խուզարկություն է լինելու, ձեր երեխաները տանն են եղել
23:02 Մի օր անգիտակից վիճակում կմտնեն, իրենց տներում խուզարկություն կիրականացնեն․ Գեղամ Մանուկյան
19:05 Ի՞նչ փաստեր ունեք՝ մեր իրավապահ համակարգին նման մեղադրանք ներկայացնելու համար․ Արամ Քոչարյան
18:06 Վարչապե՞տ, թե՞ վարչապապ. մեծ բողոքական Փաշինյանը քննում է, թե ով ինչպես աղոթի

Ձեզ գուցե հետաքրքրի