Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 20:24 12-06-2021

ՃՏՊ և վրաերթ Ստեփանակերտում

Արցախի ոստիկանությունից հայտնում են, որ հունիսի 11-ին՝ ժամը 13:30-ին, շտապ բժշկական օգնություն կայանից հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի թիվ 10-րդ դպրոցի մոտակայքում վրաերթ է տեղի ունեցել:
Մեկնած հետաքննիչը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 13:10-ի սահմաններում, Ասկերանի շրջանի Կարմիր գյուղի բնակիչ Ա. Ս.-ն (ծնված 1985թ.) վարելով «ՎԱԶ 2106» ավտոմեքենան, Ադմիրալ Իսակով փողոցի թիվ 2 շենքի դիմացի ճանապարհահատվածում, վրաերթի է ենթարկել Խնապատ գյուղի բնակչուհի Ա.Շ.-ին (ծնված 1989թ.), ինչ հետևանքով վերջինս գլխի աջ շրջանի սալջարդ վնասվածքներով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության քաղաքային վարչությունը:

Հունիսի 11-ին՝ ժամը 18:30-ին, հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Գ. Նժդեհ և Վ. Մամիկոնյան փողոցների խաչմերուկում ՃՏՊ է տեղի ունեցել:
Մեկնած հետաքննիչը պարզել է, որ նշված խաչմերուկում իրար են բախվել Մարտունու շրջանի Հացի գյուղի բնակիչ Ս. Հ.-ի (ծնված 1989թ.) վարած «ՎԱԶ 21104» և Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Վ.Ս.-ի (ծնված 1993թ.)՝ «Նիսսան Մարչ» ավտոմեքենաները, ինչի արդյունքում վերջինիս վարած ավտոմեքենան հայտնվել է փողոցի աջ ճամփեզրին:
Այդտեղ գտնվող հետիոտն՝ Է. Ա.-ն (ծնված 2017թ.) վախեցել է: Նրան տեղափոխել են «Արևիկ» մանկական բուժմիավորում: Վիրաբուժական պաթոլոգիա չի հայտնաբերվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության քաղաքային վարչությունը:

Ամենից շատ դիտված

15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
21:35 Բիլ Գեյթսը նախազգուշացրել է ԱԲ-ի 3 գլխավոր սպառնալիքների մասին
14:28 Ինչու միամիտ Փաշինյանը գոհ կլինի, որ Կրեմլը ՀՀ-ին դուրս հրավիրի ՀԱՊԿ-ից
17:01 Բանակում նման բարդակ չի եղել. իհարկե, նախարարի մեղքն է. հարցում
17:48 Երեխաները էդ օրը տանը պտի չլնեին, իմանալով, որ խուզարկություն է լինելու, ձեր երեխաները տանն են եղել
23:02 Մի օր անգիտակից վիճակում կմտնեն, իրենց տներում խուզարկություն կիրականացնեն․ Գեղամ Մանուկյան
19:05 Ի՞նչ փաստեր ունեք՝ մեր իրավապահ համակարգին նման մեղադրանք ներկայացնելու համար․ Արամ Քոչարյան
18:06 Վարչապե՞տ, թե՞ վարչապապ. մեծ բողոքական Փաշինյանը քննում է, թե ով ինչպես աղոթի