Արտաքին 5 տարի առաջ - 09:21 11-06-2021

Պետդեպարտամենտն անվանել է Բայդենի ու Պուտինի առաջիկա հանդիպման թեմաները

Ռուսաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ջո Բայդենը Ժնևում կայանալիք առաջիկա հանդիպման ընթացքում քննարկելու են Ռուսաստանի Դաշնությունում ձերբակալված ամերիկացիների և Ալեքսեյ Նավալնիի մարդու իրավունքների իրավիճակը: Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը:

«Կասկած չունեմ, որ գագաթնաժողովի ընթացքում անդրադարձ է լինելու ընդհանրապես մարդու իրավունքներին, իսկ ավելի կոնկրետ՝ պարոն Նավալնիի և, իհարկե, ապօրինի ձերբակալված ամերիկացիների, որոնք պետք է վերադառնան իրենց ընտանիքներ»,- ասել է նա:

Ըստ Փրայսի՝ զրույցի օրակարգում են լինելու Մոսկվայի կողմից ձեռնարկված գործողությունները, որոնք սպառնում են ամերիկացիներին, աշխարհում ԱՄՆ գործընկերներին և դաշնակիցներին:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է