Արտաքին 5 տարի առաջ - 14:11 01-06-2021

Մարիա Զախարովան ստեղծել է Telegram-ալիք

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ստեղծել է Telegram-ալիք:

«Ընկերներ, Վլադիմիր Ռուդոլֆովիչ Սոլովյովի բազմաթիվ խնդրանքներով ստեղծել եմ իմ TG-ալիքը»,- ասվում է առաջին հաղորդագրության մեջ:

Դիվանագետը նաև մեկնաբանել է ՆԱՏՕ-ի որոշումը՝ հունիսյան գագաթնաժողովին Վրաստանին և Ուկրաինային չհրավիրելու վերաբերյալ, և դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի խոսքերը այն մասին, որ եվրաատլանտյան ինտեգրման լավագույն միջոցը պաշտպանական ոլորտի բարեփոխումներն են:

Զախարովայի խոսքով՝ դա «հիշեցնում է ծնողական՝ «բակում անբանություն մի արա, գնա դասերդ արա»: Նա նաև ափսոսանք է հայտնել, որ Սթոլթենբերգը չի անդրադարձել Մինսկի համաձայնագրերին, որոնց Կիևը պետք է հետևի:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է