Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 13:59 23-02-2022

ԵՄ պատժամիջոցների ցուցակում են հայտնվել Մարգարիտա Սիմոնյանը, Մարիա Զախարովան և Վլադիմիր Սոլովյովը․ The Insider

Եվրամիության պատժամիջոցների ցուցակում, որի մասին նախօրեին հայտարարել էր եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, հայտնվել են ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը և հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը։ Այս մասին գրում է The Insider պարբերականը՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի աղբյուրները:
Բացի այդ, պատժամիջոցների տակ կհայտնվեն նախագահի աշխատակազմի ղեկավար Անտոն Վայնոն և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ Սև ցուցակում հայտնվածներին կարգելվի մուտքը ԵՄ երկրներ, նրանց ակտիվները Եվրոպայում (եթե այդպիսիք կան) կսառեցվեն։
Եվրամիությունը պատժամիջոցների ցուցակը պաշտոնապես կհրապարակի փետրվարի 23-ին։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ

Ձեզ գուցե հետաքրքրի