Արտաքին 4 տարի առաջ - 22:18 22-06-2022

Մարիա Զախարովան Վաշինգտոնին մեղադրել է ռուս դիվանագետների տարհանումը խափանելու մեջ

ԱՄՆ իշխանությունները հրաժարվել են ընդունել հատուկ ինքնաթիռ՝ ռուս դիվանագետներին և նրանց ընտանիքներին տեղափոխելու համար, որոնց հրաման է տրվել լքել ամերիկյան տարածքը, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Վաշինգտոնը ևս մեկ թշնամական քայլ կատարեց մեր երկրի հանդեպ,- ասել է նա ԱԳՆ կայքի մեկնաբանությունում։- Ջո Բայդենի վարչակազմը նախընտրեց ամբողջությամբ անտեսել այն փաստը, որ, ըստ էության, սա մարդասիրական ակցիա է, քանի որ մեր ինքնաթիռը պետք է թռչեր մեր այն գործընկերների համար, որոնց Պետդեպարտամենտը նախկինում պարտադրել էր լքել Միացյալ Նահանգները մինչև այս ամսվա վերջ»։

Զախարովան խոստացել է, որ ամերիկյան իշխանությունների պահվածքին կհետևեն «հակամիջոցները», որոնց մասին լրացուցիչ կտեղեկացվի դիվանագիտական ​​ուղիներով։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին