Արտաքին 5 տարի առաջ - 15:06 31-05-2021

Տիխանովսկայան հայտնել է Բելառուսում ձերբակալված բլոգեր Պրոտասևիչի խոշտանգումների մասին

Բելառուսում ձերբակալված բլոգեր Ռոման Պրոտասևիչը ծեծի է ենթարկվում և խոշտանգվում: Այդ մասին Տալլինում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան, հաղորդում է Reuters-ը:

Նրա խոսքով, Պրոտասևիչին և նրա ընկերուհուն այցելած փաստաբանը հայտարարել է, որ Պրոտասևիչին բողոքներ չունի, բայց «դա կասկածելի է, քանի որ նրան անկասկած խոշտանգել են ու ծեծել»:

Մայիսի 31-ին Սվետլանա Տիհանովսկայան ժամանելու է Տալլին, որտեղ հանդիպելու է Էստոնիայի նախագահ Քերստի Կալյուլաիդի, ինչպես նաև Էստոնիայի մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Մայիսի 23-ին Բելառուսի իրավապահ մարմինները ձերբակալել են NEXTA տելեգրամյան ալիքի հիմնադիր Ռոման Պրոտասևիչին՝ Աթենքից Վիլնյուս ուղևորվող իռլանդական Ryanair ավիաընկերության ինքնաթիռի վթարային վայրէջքից հետո: Ձերբակալվել է նաև նրա ընկերուհին ՝ Սոֆյա Սապեգան:

Բելառուսում Պրոտասևիչը մեղադրվում է մի քանի հոդվածների, այդ թվում նաև զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ: NEXTA տելեգրամյան հեռուստաալիքը Բելառուսի իշխանությունների կողմից հայտարարվել է ծայրահեղական:

Ռոման Պրոտասևիչի հայրը՝ Դմիտրին, նախապես հայտարարել էր, որ Մինսկում ձերբակալվելուց հետո իր որդուն ծեծի են ենթարկել:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․