Սպորտ 5 տարի առաջ - 16:21 28-05-2021

Պիրլոն հեռացավ Յուվենտուսից

Յուվենտուսի գլխավոր մարզիչ Անդրեա Պիրլոն հեռացավ թիմից: Այդ մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը: Անդրեա Պիրլոն գլխավորում էր Յուվենտուսը 2020 թվականի հուլիսի 30-ից: Պայմանագիրն ուժի մեջ էր մինչև 2022 թվականի ամառ:

«Շնորհակալություն, Անդրեա: Սրանք առաջին բառերն են, որոնք մենք բոլորս պետք է ասենք այս յուրահատուկ փորձի ավարտին: Մի քանի ամիս առաջ համաշխարհային ֆուտբոլի կուռք Անդրեա Պիրլոն սկսեց նոր արկածախնդրություն Յուվենտուսի պահեստայինների նստարանին, որն առաջինն էր որպես գլխավոր մարզիչ:

Սա նախ և առաջ համարձակություն է պահանջում, ինչպես նաև սեփական հնարավորությունների գիտակցում, նամանավանդ հազարավոր դժվարությունների միջև ընկած ժամանակահատվածում: Անդրեան նույնն արեց. նա սկսեց (և դրանում մենք համոզված ենք. մարզչի կարիերան փայլուն կլինի) տրանսֆորմացիայի, ձգտման և կառավարման ուղի՝ խաղադաշտում իր գաղափարներն ու չեմպիոնական փորձը փոխանցելու ճանապարհով:

Եվ քանի որ ֆուտբոլում հաղթանակները կարևոր են, հիշենք, որ մի քանի ամիս անց նրա Յուվենտուսը երկու գավաթ է նվաճել և փայլուն հաղթանակներ տարել «Սան Սիրոյից» «Կամպ Նոու»՝ ամենահեղինակավոր խաղադաշտերում:

Այս ամենի համար՝ քաջության, գործին նվիրվածության, կրքի, որը նա տալիս էր ամեն օր, ձեռք բերված հաջողությունների համար, մենք անկեղծորեն երախտապարտ ենք», – ասվում է ակումբի հաղորդագրության մեջ:

Անդրեա Պիրլոյի գլխավորությամբ Յուվենտուսը նվաճել է Իտալիայի գավաթն ու Սուպերգավաթը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը