Ավելին 5 տարի առաջ - 21:15 26-05-2021

Յուլիա Պերեսիլդին արգելել են ծխել տիեզերանավում

Դերասանուհի Յուլիա Պերեսիլդը ռեժիսոր Կլիմ Շիպենկոյի և 66-րդ արշավախմբի մասնակից տիեզերագնաց Անտոն Շկապլերովի հետ պատրաստվում է դեպի տիեզերք թռիչքի՝ ֆիլմի նկարահանումների համար: МС-19 տիեզերանավով թռիչքը դեպի Միջազգային տիեզերակայան տեղի կունենա հոկտեմբեր-ի 5-ին: Խումբը տիեզերքում կմնա երկու շաբաթ:

Մինչ այդ՝ նախապատրաստական նկարահանումներ են իրականացվում ռուսական տիեզերակայանում: Լուսանկարներից մեկում երկրպագուները նկատել են դերասանուհուն կրակայրիչով, ինչը սովորաբար արգելված է այդպիսի վայրերում: Տիեզերագնաց-օդաչու Միխայիլ Կորնիենկոն պարզաբանել է, որ դերասանուհին ստիպված է թողնել վատ սովորւթյունը, որովհետև տիեզերանավում արգելված է ծխել, եթե չկա հատուկ բժշկական ցուցում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը