Խոսք 5 տարի առաջ - 13:25 26-05-2021

Հանրայինի եթերում «Հարցազրույց Պետրոսի հետ» հաղորդաշարը հոգեբանական բռնություն է․ Ս․ Հովսեփյան

Աժ հերթական նիստում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդման քննարկման ժամանակ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը խոսեց հեռուստաեթերի մաքրման մասին՝ նշելով, որ երբ ինքն առաջարկել է եթերում ցենզուրա սահմանել, գործընկերները այդ բառը համարել են շատ կոպիտ և վիրավորական՝ «կարծես դա հայհոյանք էր»։

«Ուզում եմ հարցս հնչեցնել և հույս ունեմ, որ իմ գործընկերները գոնե իրենց ներսում կպատասխանեն, թե արդյոք գոհ են այսօրվա հեռուստաեթերից և դրա հետևանքներից»- ասաց նա և նշեց, որ հանրությունը վերջապես պետք է արժեհամակարգ ունենա․ «Որքան էլ իշխող խմբակցությանը դուր չգա այս հանգամանքը, ես գտնում եմ, որ ցենզուրան պետք է մտնի հեռուստաեթեր»։

Խոսելով «Հարցազրույց Պետրոսի հետ» հաղորդաշարի մասին, Ս․ Հովսեփյանն ասաց, որ ամեն անգամ այն դիտելիս ուզում է հարց տալ ՝ արդյոք լրագրողական էթիկա հասկացությունը Հանրայինում գործո՞ւմ է, թե՞ ոչ։ Նրա կարծիքով այդ հաղորդաշարի ժամանակ հաղորդավարը հրավիրում է հյուրին, որպեսզի առավելագույնը պաշտպանի պետության շահերը։

«Արդյո՞ք պետությունը վճարում է միայն իր շահերը պահելու, թե՞ չեզոքություն պահելու համար։ Արդյո՞ք հաղորդավարն իրավունք ունի որևէ անձի Հանրայինի եթերում մինչև վերջ նվաստացնելու։ Դա հոգեբանական բռնություն է, որի դեմ առաջին պայքարողներից մեկն ինքն էր,-ասաց նա և հավելեց, - Հանրայինի եթերում միայն այդ հաղորդաշարն արդեն իսկ բռնություն է»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում